Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարությանը պատկանող մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Մոլլա Աբդուլ Նաֆի Տակորը:
Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի հնարավոր զոհերի կամ տուժածների մասին:
Իշխանությունները հետաքննություն են սկսել։