Audi-ն ներկայացրել է TT RS-ի հոբելյանական տարբերակը՝ Iconic Edition-ը (լուսանկարներ)
Audi-ն ներկայացրել է TT RS սպորտային մեքենայի հոբելյանական տարբերակը՝ Iconic Edition-ը՝ ներկված է Nardo Grey երանգով:
Տեխնիկապես նորույթը կրկնում է բազային Audi TT RS-ը. մեքենան համալրված է 400 ձիաուժ հզորությամբ 2,5 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչով։
113 000 եվրո արժողությամբ Audi TT RS Coupe Iconic Edition-ի քանակը կկազմի 100 օրինակ: Սպորտային մեքենայի վաճառքը կսկսվի 2023 թվականի առաջին եռամսյակում։