Լեհաստանի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել ԱՄՆ-ից ոչ պակաս չափով ֆինանսավորել Կիևին
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կարծում է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրի ԱՄՆ-ից ոչ պակաս չափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երեկ ասաց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ամսական 1-1,5 միլիարդ դոլարի չափով: Մինչ այժմ խոստացված 9 միլիարդ եվրոյի միայն կեսն է ուղարկվել Ուկրաինա: Մենք պետք է գործենք արագ և վճռականորեն»,- ասել է Մորավիեցկին Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։