Մալիի բանակի Սու-25 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել
Մալիի բանակի Սու-25 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել երկրի Գաո քաղաքի օդանավակայանում, մեկ մարդ զոհվել Է, մի քանիսը՝ տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է LSI Africa պանաֆրիկյան պորտալը:
Մալիի զինված ուժերի Սու-25 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Գաոյի օդանավակայանում: Ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել Է եւ մի քանիսը՝ տուժել»,-ասվում Է պորտալի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: