«Ճորտ էին, ստրուկ դարձան». Պուգաչովա
Երգչուհի Ալլա Պուգաչովան իր Instagram-ում հրապարակել է գրառում՝ ուղղված իր «հեյթերներին»։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի վերջին արտիստը երեխաների հետ լքել է Ռուսաստանը և մեկնել Իսրայել։
«Ի՜նչ օրհնություն է, որ ինձ ատում են մարդիկ, ում ես միշտ տանել չեմ կարողացել։ Եթե ես նրանց դուր գայի, կնշանակեր, որ ես երգել ու ապրել են իզուր։ Պատճառը պարզ է։ Թող նրանք ատամները կրճտացնեն։ Նրանք ճորտ էին, ստրուկ դարձան», - գրել է պրիմադոննան իր անձնական բլոգում:
Երկիրը լքելուց առաջ Պուգաչովան սոցցանցերում հրապարակել է գրառում, որում խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ միասին։ Ըստ լրատվամիջոցների՝ երգչուհին վաճառքի է հանել նաև Գրյազ գյուղում գտնվող իր ամրոցը, որտեղ ապրում էր ընտանիքի հետ։