Քիմ Քարդաշյանը բարկացած է Քանյե Ուեսթի վրա
Քիմ Քարդաշյանը զայրացել է, երբ տեսել է Քանյե Ուեսթի և Քենդիս Օուենսի լուսանկարը՝ «White Lives Matter» գրությամբ մարզաշապիկներով։ Այս մասին հայտնում է Hollywood Life-ը։
Նախորդ գիշեր ռեփ-արտիստ և դիզայներ Քանյե Ուեսթը Փարիզի Նորաձևության շաբաթում իր Yeezy լեյբլի իններորդ հավաքածուի անակնկալ ցուցադրությունն է անցկացրել: Շոուում Յեն հայտնվել է «Սպիտակների կյանքը կարևոր է» գրությամբ մարզաաշապիկով և հայտարարություն արել, որը հեռարձակվել է մի քանի առցանց հարթակներում: Ըստ հրապարակման ինսայդերների՝ Քիմ Քարդաշյանը «կատաղել է» նախկին ամուսնու հայտարարությունների պատճառով։
«Քիմը գիտի, թե ինչպես է Քանյեն աջակցել «Black Lives Matter» շարժմանը, ուստի նա չի հասկանում, թե ինչու է նա կրել նման մարզաշապիկ: Բայց նա գիտի, որ Քանյեն սիրում է սկանդալներ հրահրել, ուստի նա չի էլ պատրաստվում մասնակցել այդ ամենին»,- HollywoodLife-ին ասել է աղբյուրը:
Ինսայդերը հավելել է, որ Քիմը նաև վրդովված է, որ իր նախկին ամուսինը շոուին հրավիրել է քաղաքական ակտիվիստ և Daily Wire-ի փոդքասթի հեղինակ Քենդիս Օուենսին, ով նախկինում եղել է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ուժեղ քննադատը:
«Քիմը տհաճություն է ապրել՝ տեսնելով, որ նրանց ընդհանուր լուսանկարը արագ տարածվել է համացանցում», - ասել է նա: