Օքսանա Սամոյլովան ակնարկել է հինգերորդ հղիության մասին
Մոդել և բլոգեր Օքսանա Սամոյլովան իր Instagram-ում կատակել է հինգերորդ հղիության մասին։
Ըստ Ջիգանի կնոջ՝ իրենց բոլոր երեխաների տարիքային տարբերությունը երեք տարի է։ «Հասկանու՞մ եք, որ ես արդեն սովորություն եմ զարգացրել։ Մեր բոլոր երեխաների միջև տարբերությունը երեք տարի է, Դավիթը փետրվարին երեք տարեկան է դառնում, ինչը նշանակում է, որ ես հիմա պետք է հղի լինեմ։ Հիմա նույնիսկ մի տեսակ անսովոր է», - գրել է նա իր անձնական բլոգում:
Որոշ երկրպագուներ Սամոյլովայի խոսքերն ընդունել են՝ որպես հղիության մասին ակնարկ։ Սակայն մոդելը դեռ չի մեկնաբանել վերը ասվածը։