Բայդենը երկրորդ անգամ կառաջադրվի՞ ԱՄՆ նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրավապաշտպան և հեռուստահաղորդավար Ալ Շարպթոնի հետ զրույցում ասել է, որ ինքը պատրաստվում է ընտրվել երկրորդ ժամկետով:
Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է սեպտեմբերին, ինչի մասին Շարպթոնը ավելի ուշ տեղեկացրել է իր գործընկերներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բայդենն ասել է. «Ես նորից գնալու եմ այդ քայլին ... Պատրաստվում եմ»: