Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 1մլն 100 հզր դրամ աշխատավարձ կստանա
ԱԺ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքներ նախագծերի փաթեթը, որն առնչվում էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքին հետադարձ ուժ կտան, որպեսզի Սասուն Խաչատրյանը բարձր վարձատրվի, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան ուժի մեջ է մտնել օրենքը։
«Իսկ ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը՝ այն կկազմի շուրջ 1.1 մլն դրամ, որը 2021-2023 ՄԺԾԾ հայտում արդեն իսկ նախատեսված է եղել, հետևապես լրացուցչ բյուջետային միջոցներ ներգրավելու կարիք չի լինի»,-եզրափակեց նա: