Երկրի վրա կհայտնվի սուպերմայրցամաք։ Ավստրալիան կբախվի Եվրասիայի հետ
Ավստրալիայից եւ Չինաստանից երկրաբանները մոդելավորել են տեկտոնական թիթեղների շարժումը եւ պարզել, որ ապագայում Երկրի վրա կհայտնվի նոր սուպերմայրցամաք։ Այդ պահին մայրցամաքները կմիանան, եւ Խաղաղ օվկիանոսը կփակվի, ասվում է National Science Review ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ փոփոխությունների արդյունքում Ավստրալիան կբախվի Եվրասիայի հետ եւ կշարժվի դեպի Ամերիկա։ Այդ ժամանակ բոլոր մայրցամաքները կմիավորվեն մեկ հսկայական գերմայրցամաքի մեջ, որը կկոչվի Ամասիա։ Օվկիանոսներից կմնան միայն Հնդկականն ու Ատլանտյանը։
Ուսումնասիրությունից բխում է, որ այդ փոփոխությունները տեղի կունենան 200-300 միլիոն տարի հետո։ Մայրցամաքների միացումը կարող է տեղի ունենալ երկու եղանակով՝ օվկիանոսի միջոցով, որը ձեւավորվել է նախորդ սուպերմայրցամաքի առանձնացման ժամանակ, այսինքն՝ ինտրովերսիայի, կամ այն շրջապատող գերօվկիանոսի մնացորդների միջոցով՝ էքստրավերսիա։
Այս բոլոր փոփոխությունները, ըստ հետազոտողների, կհանգեցնեն նրան, որ Երկրի վրա կլիման կտրուկ կփոխվի։ Ծովի մակարդակը կնվազի, իսկ գերմայրցամաքի ընդարձակ ներքին մասը կչորանա ցերեկային բարձր ջերմաստիճանի տատանումներից: