Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել
2022 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։ Այս մասին ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հանդիպմանը նրան բողոքի նոտա է հղվել 2022 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ մի խումբ հայերի կողմից դեսպանատան վարչական շենքի վրա կարմիր ներկ լցնելու և շենքի վրա վիրավորական խոսքեր գրելու համար։
Նշվում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի կառավարության կողմից անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով ադրբեջանական կողմից Ֆրանսիայի իշխանություններին ուղղված բազմիցս պահանջների ֆոնին՝ ապահովելու դեսպանատան և նրա աշխատակիցների պաշտպանությունը։