Հնդկական գյուղերից մեկում գրեթե բոլորը դարձել են բլոգեր
Հնդկաստանի գյուղերից մեկը սոցցանցերում հայտնի է դարձել իր բնակիչների շնորհիվ։ Այս բնակավայրում ապրող գրեթե բոլորը զբաղվում են բլոգավարությամբ և տեսախցիկով նկարահանում են իրենց կյանքը, գրում է Oddity Central-ը։
Թուլսի գյուղում ապրում է ընդամենը 3000 մարդ։ Մի քանի տարի առաջ տեղի բնակիչների մեծ մասը զբաղվում էր հողագործությամբ, սակայն որոշեցին փոխել իրենց մասնագիտությունը և դառնալ բլոգեր, երբ իմացան սոցիալական ցանցերի հնարավորությունների մասին։ Այժմ բնակիչները շրջում են տեսախցիկով, նկարում, թե ինչ է կատարվում շուրջը և իրենց տեսանյութերը հրապարակում համացանցում՝ փորձելով դրանով գումար աշխատել։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գյուղի առաջին բլոգերները երկու ընկերներ են եղել։ Նրանք սկսել են մեծ գումար վաստակել, ինչը դրդել է հարեւաններին կրկնել նրանց հաջողությունը։
«Ես նախկինում մենեջեր էի։ Իմ աշխատասենյակում ինտերնետ կար, այնտեղ YouTube-ում տեսահոլովակներ էի դիտում»,- պատմել է բլոգերներից մեկը։
Հաղորդվում է, որ Թուլսիում ապրող ամենաերիտասարդ բլոգերը 15 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 85: