Միրանդա Քերը բացարձակ չի տխրել ամուսնալուծության համար. նա հրապարակել է նոր, մերկ լուսանկար
Self ամսագրին տված հարցազրույցում 30-ամյա մոդել Միրադա Քերը նշել է, որ ինքը կյանքին վերաբերվում է լավատեսորեն և չի տխրում որևէ փոփոխության համար, մոդելը համոզված է, որ յուրաքանչյուր մարդու երջանկություն կախված է նրանից:
«Եթե իմ կյանքում դժվար շրջան է, ես սկսում եմ թռչկոտել, մեկ րոպե անց ես արդեն ինձ հիանալի եմ զգում, իսկ մի քանի րոպե հետո`արդեն լիովին երջանիկ»,-ասել է նա:
«Դուք կարող եք արթնանալ առավոտյան և մտածել՝ ինչ ցուրտ եղանակ է և կարող եք ուրախ լինել, որ ձեր տաք, սիրելի հագուստները հագնելու ժամանակն է: Ամեն ինչ կախված է մարդու ընտրությունից»,-եզրափակել է Միրանդան:
Նշենք, որ մոդելը զբաղված է ակտիվ մոդելային գործունեությամբ, վերջերս նա հրապարակել էր մի լուսանկար`ամբողջովին մերկ,որի հեղինակը Քերի մտերիմ ընկեր Քրիս Քորսն է: