Բելլա Հադիդը Stella McCartney-ի ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ կոմբինեզոնով
Բելլա Հադիդը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում Stella McCartney ապրանքանիշի ցուցադրության ժամանակ ներկայացել է առանց ներքնազգեստի և թափանցիկ կոմբինեզոնով։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Մոդելը կրել է բեժ կոմբինեզոն, որը զարդարված էր փայլուն ուլունքներով և կարված էր ցանցային գործվածքից։ Հադիդը պոդիումում հայտնվել է առանց կրծկալի։ Ցուցադրության ժամանակ մոդելի երկրորդ տեսքը սև ժիլետն էր և նույն գույնի ցածրաճիտ տաբատը՝ կողքերին կտրվածքով և քարե զարդանախշերով: