Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը, այն կտրվի
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի.
«Նախ պետք է փոխվի անդունդ «սլացող գնացքավարը» (բանակցությունների ընթացքը վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը համեմատել էր սլացող գնացքի հետ-խմբ.)։ Բանակցողի փոփոխության հարցում էական դերակատարություն կարող է (պետք է) ունենա ԱԺ ՔՊ խմբակցությունը՝ խորհրդարանում ընտրելով ՆՈՐ վարչապետ, որը պետք է ընդունելի լինի ընդդիմության համար, եւ որի շուրջ էլ տեղի կունենա հանրային լայն կոնսոլիդացիա։
Նոր բանակցող՝ բանակցային նոր հնարավորություններ։
Հ.Գ. Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի»,- գրել է պատգամավորը: