Քիմ Քարդաշյանին տուգանել են 1,3 մլն դոլարով
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է տուգանք վճարել կրիպտոարժույթների ոլորտի հետ կապված։
Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի՝ Քիմ Քարդաշյանը համաձայնել է հարթել կրիպտոարժույթի ակտիվների անօրինական գովազդի հետ կապված մեղադրանքները։ Աստղը կվճարի 1,26 միլիոն դոլար՝ տուգանքների, տույժերի ու տոկոսների տեսքով։
Գերատեսչությունում հայտնել են, որ Քարդաշյանը չի բացահայտել, որ իրեն վճարել են 250 հազար դոլար՝ EthereumMax կրիպտոարժույթի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Անցյալ տարի նա գրառում էր կատարել Instagram-ի իր էջում՝ գովազդելով կրիպտոարժույթը:
Բացի տուգանքից, Քիմ Քարդաշյանը պարտավոր է համագործակցել հետաքննության հետ և չի կարող գովազդել կրիպտոարժույթները առաջիկա երեք տարիների ընթացքում։