Ջիջի և Բելլա Հադիդները Givenchy-ի շոուին ջինսե հագուստ են կրել
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում Բելլա և Ջիջի Հադիդները միասին քայլել են Givenchy-ի շոուում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, սուպերմոդել քույրերը ֆրանսիական նորաձևության տան պոդիումին են հայտնվել ջինսե հագուստներով։ Բելլա Հադիդը ներկայացել է ցածր գոտկատեղով միդի կիսաշրջազգեստով և մուգ գործվածքից կրծկալով, իսկ նրա քույրը՝ Ջիջին, կրել է մեծ չափսի բաճկոն և միդի կիսաշրջազգեստ՝ կարկատված գրպաններով: Մոդելների հանդերձանքը լրացնում էին բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները՝ առջևից ժանյակներով։
Givenchy շոուն ցուցադրել է կանացի հագուստ 2023 թվականի գարուն-ամառ սեզոնի համար: Հաղորդման հյուրերի թվում էին դերասանուհի Զենդայան, մոդել Նաոմի Քեմփբելը, Նիկոլա Պելցը և Բրուքլին Բեքհեմը։