ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վահագն Հովակիմյանը:
«ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլևս դադարեցված է»,-նշել է Հովակիմյանը: