ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Առաջին ալիքի նախկին խմբագրի նկատմամբ
ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյանիկովայի նկատմամբ, որը մեղադրվում է ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ:
Նրա մասին տեղեկությունների քարտն արդեն հայտնվել է ՌԴ ՆԳՆ հետախուզվողների բազայում:
Կնոջ գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: Ավելի վաղ, Օվսյանիկովայի նախկին ամուսինը՝ Իգոր Օվսյանիկովը լրագրողներին ասել էր, որ իր Մարինան տնային կալանքից փախչել էր՝ իր հետ տանելով 11-ամյա դստերը: