Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ Է անցնում գործող ղեկավար Ժայիր Բոլսոնարուից. երկու թեկնածուներն Էլ կհանդիպեն քվեարկության երկրորդ փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձայների 99,9 տոկոսի հաշվումից հետո Լուլա դա Սիլվան հավաքում Է ձայների 48,40 տոկոսը, Բոլսոնարուն՝ 43,22 տոկոսը: Քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ: Այն պլանավորվել Է հոկտեմբերի 30-ին: Հոկտեմբերի 2-ին Բրազիլիայում անցկացվել են համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում ավելի քան 156 մլն բրազիլացիներ ընտրել են նախագահ, նահանգապետներ, խորհրդարանականներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: