Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
Ելիսեյան պալատը հոկտեմբերի 2-ի իր կոմյունիկեում հաղորդել Է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ պատրաստակամ Է մասնակցել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա հաստատել Է իր եվրոպացի գործընկերների հետ միասին նոր պատժամիջոցների վրա աշխատելու Ֆրանսիայի վճռականությունը»,-ասվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մակրոնի հեռախոսազրույցի շուրջ նախագահի դիվանատան հաղորդագրության մեջ: Ելիսեյան պալատը նշել Է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը: