Քիմ Քարդաշյանի դուստրը կհագնվի հեղինակավոր դիզայների մոտ
Նորաթուխ մայրիկ Քիմը շարունակում է ուրախացնել երկրպագուներին`նորածին Նորթի լուսանկարներով:
Վերջերս Քարդաշյանը հրապարակել է մի լուսանկար, որում դուստրը հայտնի իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշի ձեռքում է: Քարդաշյանը նկարը մեկնաբանել է այսպես` "NewStylist":
Ենթադրվում է, որ մայրիկը որոշել է աղջկա համար հատուկ զգեստներ պատվիրել և արդեն սովորեցնել նորաձևության գաղտնիքներին: