Նինա Դոբրևն ու Իեն Սոմերհոլդերը նորից միասի՞ն են
Հավանաբար սա «Վամպիրի օրագրերը» սերիալի երկրպագուների համար ամենալավ նորությունն է. Նինա Դոբրևն ու Իեն Սոմերհոլդերը նորից միասին են: Ճիշտ է, առայժմ նրանք միայն ընկերներ են, բայց, ո՞վ գիտե՝ հնարավոր է նրանց սրտերը նորից միանան:
Շաբաթ օրը «Վամպիրի օրագրերը» սերիալի դերասանական կազմը նշում էր 100-րդ էպիզոդը. հենց այդ ժամանակ էլ պապարացցին լուսանկարել է զույգին:
Հիշեցնենք, որ երեք տարվա հարաբերություններից հետո զույգն այս տարվա մայիսին բաժանվել էր: