Կովկասում իրավիճակը բարդ է. Դենդիասը՝ «Պրոտո Ֆեմա» թերթին
Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Պրոտո Ֆեմա» թերթին հարցազրույց է տվել։
Լրագրողի հարցին՝ Նյու Յորքում, ինչպես նաև մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցած շփումներում կա՞ որևէ բան, որ անհանգստացնում է ձեզ, Հունաստանում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Դենդիասը պատասխանել է․
«Կովկասում իրավիճակը բարդ է: Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Լարվածություն, որն արագորեն կարող է վերածվել էկզիստենցիալ սպառնալիքի Հայաստանի համար։ Այդ մարտահրավերները պետք է լուծվեն համահունչ կերպով, համագործակցությամբ: Միաժամանակ պետք է հստակ ուղերձ հղել, որ միջազգային իրավունքից շեղումները կունենան անմիջական հետևանքներ: Ես մտադիր եմ այս խնդիրները բարձրացնել իմ եվրոպացիների, ինչպես նաև իմ ամերիկացի զրուցակիցների հետ շփումներում»։