Ինչպե՞ս պայքարել սթրեսի և անքնության դեմ
Սթրեսային վիճակը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն մեր ընդհանուր վիճակի, այլև այն բանի վրա, թե ինչպես ենք մենք քնում. խախտվում է արագ և դանդաղ քնի փուլերի միջև հավասարակշռությունը, «Փրայմ» գործակալությանը պատմել է Կարմիր Պրեսնայում ՄԵԴՍԻ կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի սոմնոլոգիայի կենտրոնի ղեկավար, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Տատյանա Սուրնենկովան:
«Իսկ որոշ դեպքերում սթրեսն ազդում է երազների բովանդակության և ինտենսիվության վրա»,- պատմում է նա։
Բժիշկը խորհուրդ է տալիս․
– վերահսկել սննդի ընդունումը․ միայն երեքանգամյա հավասարակշռված սնունդ,
– քնելուց երեք ժամ առաջ բացառել հագեցնող ընթրիքը և ավելի շատ ուտել պանիր, սպանախ և հավի միս,
– քնելուց մի քանի ժամ առաջ խուսափել նիկոտինի և կոֆեինի օգտագործումից,
– ազատվել ցանկացած բացասական մտքից,
– քնելուց առաջ ցնցուղ ընդունել սառը ջրի տակ:
Եթե դուք արթնացել եք գիշերը, ամենակարևորը խուճապի չմատնվելն է։ Սոմնոլոգը խորհուրդ է տալիս չմտածել նման պահերին ժամանակի մասին, պատկերացնել ինչ-որ լավ և հաճելի բան և հանգստանալ։
«Հիշեք, որ քնի որակից է կախված ձեր հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը»,- եզրափակել է Սուրնենկովան: