Չինաստանը 22 ինքնաթիռ և չորս նավ է ուղարկել Թայվանի մերձակա շրջան
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը կիրակի Թայվանի մերձակա շրջան է ուղարկել 22 ինքնաթիռ և չորս ռազմանավ, ասված է կղզու պաշտպանության նախարարության ամենօրյա հաղորդագրության մեջ, հայտնում է «Shantnews»-ը:
Ինչպես հետևում է գերատեսչության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունից՝ Թայվանը օդային պարեկություն է ուղարկել իրավիճակին հետևելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել և տեղակայել զենիթահրթիռային համակարգեր։
Թայվանի շուրջ իրադրությունը զգալիորեն սրվել Է օգոստոսի սկզբին կղզի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո: Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը ՝ այդ քայլով տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը, և մասշտաբային զորավարժություններ է անցկացրել: