Հռոմի պապը դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն և կոչ արել նրանց վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, հայտնում է «Shantnews»-ը։
«Ֆրանցիսկոս պապը կոչ է անում Պուտինին անհապաղ դադարեցնել դիմակայությունը, իսկ Զելենսկուն՝ բաց լինել խաղաղության առաջարկների համար»,— Հռոմի Պապի ուղերձը մեջբերում է Vatican News-ը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հոկտեմբերի 2-ին «Երկնային հրեշտակին» ավանդական քարոզի փոխարեն հանդես է եկել ելույթով՝ մտորելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ վերջին օրերի քայլերը մեծացնում են միջուկային էսկալացիայի վտանգը և գլոբալ մակարդակով աղետալի հետևանքների են հանգեցնում: Հռոմի պապը կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել և վայր դնել զենքը։