Ողբերգական պատահար՝ Հնդկաստանում․ 27 զոհ, որի մեծ մասը կանայք և երեխաներ են
Հնդկաստանում առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, երբ մարդկանց տեղափոխող տրակտորն ու կցասայլն ընկել են լճակը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Times of India-ն։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր շրջանում։
Տրակտորիստը, որ կցասայլով տեղափոխում էր մոտ 50 մարդ, կորցրել է կառավարումը, ինչից հետո մեքենան ընկել է ջուրը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են: Նրանք բոլորը տուն էին վերադառնում տեղի տաճարից։
Տեսանյութը՝ այստեղ։