ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է ահաբեկիչներին
Զահեդան քաղաքում ահաբեկիչների անկարգությունների հետևանքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Օրակարգում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և աշխարհազորային նահատակների և Զահեդանի «սև ուրբաթ» օրը ոճրագործության զոհ դարձած մարդկանց արյան վրեժը», հայտնում է «Shantnews»-ը։
ParsToday-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը մի խումբ խռովարարներ հավաքվել են Զահեդանի Մաքքի մզկիթի մոտ և կրակոցներ արձակել, որի հետևանքով նահատակվել է Զահեդան նահանգում ԻՊՀԿ հետախուզական ուժերի հրամանատար Սեյեդ Ալի Մուսավին։
Նույն օրը, խռովարարները հարձակվել են Զահեդանի 3 ոստիկանական բաժանմունքների վրա, և ահ ու սարսափ առաջացնելու նպատակով կրակել ոստիկանության 16-րդ բաժանմունքի ուղղությամբ։
Ըստ Sepah News-ի, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է.«Վստահեցնում ենք Սիստան և Բելուչեստան նահանգի բնակիչներին, որ համաշխարհային իպերիալիզմի դավերին և վարձկան ահաբեկիչներին ու օտարերկրյա անվտանգության ծառայություններին դիմակայելու ճանապարհը շարունակվելու է»:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն հավելել է.«Գերիշխանության և իմպերիալիստական համակարգի առաջնորդների, հատկապես ամերիկյան ահաբեկչական ռեժիմի կառավարիչների և կեղծ ու հանցագործ սիոնիստական ռեժիմի կեղտոտ ձեռքերը խառն են անջատողական ահաբեկիչների ղեկավարման գործում»: