Ավստրալիան պատժամիջոցներ կսահմանի 28 ռուսաստանցիների դեմ
Ավստրալիայի իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ սահմանել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի 28 ներկայացուցիչների, ինչպես նաեւ նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին կիրակի հայտնել Է Ավստրալիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, կկիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեների կազմակերպմանն ու անցկացմանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-27-ը ԴԺՀ-ում և ՉԺՀ-ում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ: Բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել ՌԴ կազմի մեջ մտնելուն։
Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրել են այդ շրջանները Ռուսաստանին միացնելու մասին պայմանագրեր։