Ջորջ Քլունին խոստովանել է, որ իրեն համարում է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը
Դերասան Ջորջ Քլունին համաձայնել է Բրեդ Փիթի հետ, ով վերջերս իրեն անվանել էր աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Այս մասին դերասանն ասել է The Late Show with Stephen Colbert-ի նկարահանման հրապարակում։
«Ես նույնպես ինձ համարում եմ ամենագեղեցիկ տղամարդը»,- ասել է Քլունին՝ ի պատասխան «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի իր գործընկերոջն անվանելով «Գեղեցիկ Փիթ»:
Դերասանը նաև կատակել է, որ միգուցե Փիթի նախնական պատասխանը լրիվ այլ է եղել. «Ինձ թվում է, որ սկզբում նա իրեն է անվանել ամենագեղեցիկ տղամարդը, իսկ հետո նրանից պահանջել են ուրիշի անունը տալ»,- հեգնել է Քլունին։