Ֆրանսիան կարող է Ուկրաինային մինչեւ տասներկու նոր Caesar հաուբից մատակարարել
Ֆրանսիան կարող է Ուկրաինային մինչեւ տասներկու նոր Caesar հաուբից մատակարարել, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել Դանիայի համար, գրում է ֆրանսիական Le Monde թերթը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թեեւ Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային, այս մատակարարման մանրամասները «նախատեսված չեն հրապարակման համար»:
Պարբերականը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին շաբաթներին այդ թեման քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։
Փարիզն արդեն Կիեւին է փոխանցել ֆրանսիական Nexter խմբի արտադրության 18 Caesar հաուբից:
Զենքը ֆրանսիական բանակի պահեստներից է հավաքվել։