Կալիֆորնիայում այժմ կարող են կատարել երեխաների սեռափոխություն՝ առանց ծնողների համաձայնության
Կալիֆորնիայի բժիշկներն այժմ կարող են կատարել երեխաների սեռափոխության վիրահատություն՝ առանց ծնողների համաձայնության:
Համապատասխան օրենքը ստորագրել է տեղական նահանգապետ Գեվին Նյուսոմը։ Նա ասել է, որ դա հանուն «հավասարության եւ ճանաչման» է։
Փաստաթղթի նախաձեռնողը տեղի Սենատի անդամ Սքոթ Վիներն է, ով կարծում է, որ Կալիֆորնիան պետք է լինի «ապաստան պետություն», որտեղ երկրի այլ շրջաններից երեխաները կարող են այսպես կոչված՝ գենդերային հաստատման վիրահատություններ և հորմոնալ թերապիա անցնել։