Tesla-ն ցուցադրել է Optimus ռոբոտին, որը կփոխարինի մարդկանց
ՏեսանյութերTesla AI Day 2022 շնորհանդեսի ժամանակ Իլոն Մասկը ցուցադրել է Tesla Optimus մարդանման ռոբոտի առաջին աշխատանքային նախատիպը, հայտնում է Engadget-ը։
Նշվում է, որ ռոբոտը դեռ այնքան էլ վստահ չի շարժվում, բայց արդեն կարողանում է արկղեր տանել, ձեռքը թափահարել և, օրինակ, ծաղիկներ ջրել։ Optimus-ի ձեռքերը նախագծված են մարդկանց նմանությամբ և կարող են փոխազդել գրեթե ցանկացած առարկայի հետ: Ինքը՝ ռոբոտը, Մասկի խոսքով, շնորհանդեսի ժամանակ առաջին անգամ ինքնուրույն է քայլել՝ առանց անվտանգության հենարանների։
Tesla Optimus-ը տիեզերքում շարժվում է ավտոմատ օդաչուի վրա հիմնված համակարգչային տեսողության շնորհիվ: Նշվում է, որ 2,3 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը պետք է բավարարի մեկ օրվա աշխատանքի: Ռոբոտի զանգվածը կլինի 73 կգ-ի սահմաններում: Optimus-ը կկարողանա շարժվել 8 կմ/ժ արագությամբ և բարձրացնել մինչև 20 կգ բեռ։
Իլոն Մասկն ակնկալում է, որ ռոբոտն ապագայում կկարողանա կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք թույլ կտան փոխարինել մարդուն գործունեության որոշակի ոլորտներում։
Optimus-ը կարժենա գրեթե 20 հազար դոլար։ Թե երբ տեղի կունենա մարդանման ռոբոտի թողարկումը, դեռևս չի հաղորդվում: