Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրեն
Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում:
Նա նախկինում աշխատել է Արարատում՝ 2019/20 մրցաշրջանում հանդիսանալով ակումբի գլխավոր մենեջերը։
«Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ միասին պետք է ամեն օր աշխատենք «Արարատ» ակումբի անունը բարձր պահելու համար», - ակումբի մամուլի ծառայության ներկայացուցչի հետ զրույցում նշել է Վալերի Հովհաննիսյանը:
Վալերի Հովհաննիսյանը ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ ունի։ Նա մի քանի ակումբների ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում և Ռուսաստանում։