Հոգեբանը բացատրել է, թե ինչու են կանայք սիրահարվում ամուսնացած տղամարդկանց

Ձանձրույթն ու մրցակցային ոգին այն պատճառներից մեկն է, որ կանայք սիրահարվում են ամուսնացած տղամարդկանց, ասում է հոգեբան Սվետլանա Տրոպմանը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ հուզմունքների բացակայությունը կարող է մղել սիրավեպի մի զուգընկերոջ հետ, ով ընտանիք ունի:
«Ամուսնացած տղամարդը միշտ հուզիչ և անկանխատեսելի է` կգա՞ իր մոտ, թե՞ հանգստյան օրերին կմնա իր կնոջ հետ: Նրա կինը ինչ-որ բան կռահո՞ւմ է, թե՞ պետք է ակնարկել նրան: Խաղի և ռիսկի տարրն այն է, ինչը կանանց պահում է, իրենց իսկ խոսքով, ամուսնացածների կողքին»,- բացատրել է Տրոպմանը:
Մեկ այլ ընդհանուր դրդապատճառ, որը խրախուսում է հարաբերությունները ամուսնացածների հետ, մրցակցային բաղադրիչի առկայությունն է. սիրուհին միշտ համեմատվում է իր մրցակցի՝ զուկընկերոջ կնոջ հետ՝ փորձելով ապացուցել իր առավելությունը նրա նկատմամբ: