Ֆլորիդայում «Յեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 40-ը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում «Յեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 40-ը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Յեն» փոթորիկը ստացել է ուժի չորրորդ կատեգորիա։ Սաստկացած տարերքի ժամանակ քամու պոռթկումները հասել են 250 կմ/ժ-ի։ Մոտ 2,5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության, չեն աշխատում օդանավակայանները, խաթարված են հեռահաղորդակցության ցանցերը։ Պետությունը զգալի ավերածություններ է կրել։
ԱՄՆ-ի փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը նախազգուշացրել է, որ վտանգը դեռ չի անցել՝ չնայած «Յենի» վարկանիշը իջեցվել է հետտրոպիկական ցիկլոնի: Ուստի դեռևս կանխատեսվում են փոթորիկներ, հեղեղումներ և ուժեղ քամիներ։
Հարավային Կարոլինայում իշխանությունները բնակիչներին խնդրել են չլքել իրենց տները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «Յեն» փոթորիկը Ֆլորիդայում կարող է մեծ թվով զոհերի պատճառ լինել։