Հայտնի է Մբապեի և Նեյմարի միջև կոնֆլիկտի պատճառը
ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի միջև հարաբերությունները վատացել են բրազիլացու՝ ոչ կարգապահ լինելու պատճառով, հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը սրացել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում՝ խաղադաշտում իրենց գործողությունների պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում է, որ Մբապեն վշտացած է եղել Նեյմարի՝ թիմի վրա ունեցած ազդեցությունից։ Բրազիլացին էլ, իր հերթին, կարծել է, որ Մբապեն շատ էգոիստ է խաղադաշտում և նրա սահմաններից դուրս։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 7 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Նեյմարը 8 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։