Դաժանության եւ սեքսիզմի համար․ հանդիսատեսը քննադատել է Մերիլին Մոնրոյի մասին պատմող «Շիկահերը» ֆիլմը
Կինոքննադատներն ու հանդիսատեսը քննադատել են Անա դե Արմասի մասկանցությամբ՝ Մերիլին Մոնրոյի մասին պատմող «Շիկահեր» ֆիլմը՝ անվանելով այն «դաժան» եւ «սեքսիստական», գրում է Variety-ն։
«Հաշվի առնելով այն ամբողջ նվաստացումն ու սարսափը, որը Մերիլին Մոնրոն կրել է 36 տարի, իսկական օրհնություն է, որ նա ստիպված չէր տառապել իրեն շահագործող նեկրոֆիլ «շիկահերի» գռեհկությունից», - գրել է կինոքննադատ Մանոլա Դարգիսը:
Հեռուստադիտողներից մեկը «Շիկահեր»-ն անվանել է իր տեսած «ամենեզզվելի» ֆիլմերից մեկը։ Իր հերթին Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի աբորտների հետազոտող Ստեֆ Հերոլդը ֆիլմն անվանել է «շահագործող» եւ «սեքսիստական»։ Նրա կարծիքով՝ «Շիկահեր»-ում աբորտի տեսարանը «սարսափելի է»։