Էրդողանն ապտակել է առնվազն երեք նախարարի
Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Ալթան Թանը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամենաքիչը 3 նախարար է ապտակել:
Ինչպես գրում է թուրքական Radikal-ը իրանական Fars լրատվական գործակալության հետ զրույցում Թուրքիային խորհրդարանի քուրդ պատգամավոր Ալթան Թանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված հարցի ժամանակ հայտնել է, որ Էրդողանի արածները չեն տեղավորվում ո՛չ վարչապետի, ո՛չ մուսուլմանի, ո՛չ լիբերալի, ո՛չ էլ ժողովրդավարի կերպարի մեջ:
Քուրդ պատգամավորը արել է ևս մեկ սենսացիոն հայտարարություն: Նա ասել է, որ Էրդողանը առնվազն 3 նախարարի ապտակ է հասցրել:
Ալթան Թանը ասել է. «Ես սա փողոցից չեմ լսել: Սրա մասին ինձ հայտնել են Էրդողանի ղեկավարած կուսակցության հայտնի պատգամավոր: Էրդողանը անցել է, բոլոր սահմաները»:
Նշենք, որ Ալթան Թան հանդիսանում է Թուրքիայի խարհրդարանի այն պատգամավորներից, ով հայտարարել է, որ 1915թ-ի հայերի հանդեպ ցեղասպանություն է եղել: