Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս...

«Հրապարակ». Եպիսկոպոսները դեմ են ստորացուցիչ խաղաղություն կնքելուն

«Հրապարակ» թերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին առանձին հանդիպել է նախկին նախագահների հետ։ Մոտ օրերս սպասվում է համատեղ հանդիպում։ Տեղեկատվական արտահոսք եղավ, որ որոշ եպիսկոպոսներ չեն կիսում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կարծիքները։ Ըստ որոշ լուրերի, Վեհափառը ՀՀ առաջին նախագահի դիրքորոշմանը համաձայն է, սակայն դրան դեմ են ընդդիմադիր եպիսկոպոսները, եւ նրանք վերջինիս վրա ճնշում են գործադրում։ Լուրեր կային, որ Վեհափառը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Փաշինյանի հետ, իսկ վերջինս այդ մասին պատմել է իր թիմակիցներին՝ խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ։

Առաջին նախագահի ու կաթողիկոսի հանդիպման մասին լուրը մասամբ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը՝ տնօրեն Եսայի քահանա Արթենյանն իր էջով տեղեկացրեց, որ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, եւ նախորդ օրը տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իսկ «առանձնազրույցի բովանդակության եւ նաեւ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են» եւ «նպատակ են հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»։ Մոտավորապես նույնը տարածեց նաեւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակը՝ այդ «հորինվածքները․․․ միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։ «Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են՝ Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն»,- գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Առնվազն 2 հարց է ծագում․ արդյոք նախագահների հանդիպումներն ի սկզբանե միտվա՞ծ էին «իշխանության եւ ընդդիմության երկխոսությանը», եւ ովքե՞ր են դա վիժեցնողները։ Իսկ թե ովքեր են ընդդիմադիր հոգեւորականները, դժվար չէ կռահել՝ լսելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը․ «Լեւոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի: Այդ ազգակործան գաղափարին հետեւելով է, որ ոմանք կարծում են, թե Նախիջեւանը պետք է Ադրբեջանինը լինի, Կարսն ու Արդահանը պետք է Թուրքիայինը լինեն»։

Եղե՞լ են արդյոք քննարկումներ Վեհափառի եւ բարձրաստիճան հոգեւորականների միջեւ՝ երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու շուրջ։ «Ե՛վ այո, ե՛ւ ոչ»,- պատասխանեց Միքայել Սրբազանը։ «Ի՞նչ կա դրա մեջ, այսինքն։ Բոլոր հարցերը քննարկվել են Վեհափառի հետ տարբեր մակարդակներում, ինչպես որ ցանկացել է Վեհափառը, բայց դա չի քննարկվել հատուկ այդ ձեւաչափով հանդիպմանը ներկայացնելու համար»։

- Կարգավորման երկու հակասական տարբերակի մասին արդեն լսել ենք՝ ՀՀ առաջին նախագահի եւ երկրորդ նախագահի կողմից առաջ քաշված։ Կա՞ն հոգեւորականներ, ովքեր դեմ են Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը։

- Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ ո՞վ է համաձայն որ։ Մեր եկեղեցում ես չգիտեմ՝ քանի հոգի կա, որ համաձայն է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների հետ։

- Օրինակ, Վեհափառ հայրապետը համաձա՞յն չէ։

- Ո՞վ ասաց։ Ոչ։ Նման բան չկա։

- Այսինքն՝ եկեղեցում համաձայնություն չկա՞ այս պահին։

- Ոչ, սա ուղղակի քննարկում է։

- «Չորրորդ իշխանությունն» էր պատասխանել Ձեր հարցազրույցին, գրել են․ «Ու այս մարդը մի ամբողջ թեմի առաջնորդ է» եւ այլն:

- Ուրեմն բավական լուրջ է վիճակս, ուրեմն փողոց դուրս չգամ այլեւս։

- Դե ոչինչ, բոլոր կողմերից էլ կլինեն սուր ելույթներ։ Իսկ ո՞ւմ էր պետք խորհրդապահական հանդիպման մանրամասները բացահայտելը, լուրեր շրջանառելը։ Իրոք, տպավորություն է, որ ուզում են, որ ոչ մի բան չլինի։

- Իհարկե, ուզում են, որ ոչ մի բան էլ չլինի։ Դա ուզողը մեկ հոգի պետք է լինի, ու իշխանության ներկայացուցիչները պետք է ուզեն, ուրիշ ո՞վ պետք է ուզի։

Կա՞ն արդյոք հակասություններ եպիսկոպոսների ու Ամենայն հայոց կաթողիկոսի միջեւ, այլ բարձրաստիճան հոգեւորականներ նույնպես չեն շտապում բացահայտել։ «Շրջանառվող այդ լուրերն անհեթեթություն եմ համարում։ Կարող եմ ասել, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար որեւէ եկեղեցական չի կարող զլանալ՝ իր ներգրավվածությունն ունենալ»,- ասում է Դիվանապետը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ նշելով նաեւ, որ կաթողիկոսի հանդիպումները փակ ռեժիմով են ընթանում, եւ որեւէ տեղեկության ինքը չի տիրապետում։ Հարցին՝ իսկ ինքն անձնապես ի՞նչ է կարծում՝ պե՞տք է ստորագրենք փաստաթուղթ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Արշակ Սրբազանը պատասխանեց․ «Քաղաքական գործընթացները չափազանց վատ սցենարով են ընթանում հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Տարբեր քաղաքական գործիչներ տարբեր հանգուցալուծում են կանխագուշակում։ Ես միայն կարող եմ ասել, որ մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք կոնսոլիդացվելու համար, բոլոր միջոցներն օգտագործենք, որպեսզի կանխենք արհավիրքը»։

Կանխել արհավիրքը․ սա բոլորն են նշում՝ նախկին նախագահները, եկեղեցին։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե հավատո՞ւմ է, որ նախագահների ու եկեղեցու միջեւ հանդիպումները դրական արդյունք կունենան։ «Հուսանք եւ սպասենք։ Այո, եղել են տարբեր դիրքորոշումներ, որոնք գալիս, ինչ-որ տեղ հատվում են, բայց միեւնույն ժամանակ էլ նախագահներն իրենք ցանկություն են հայտնել ու հետեւողական են գտնվել, որ այս հանդիպումները շարունակվեն»,- ասաց նա։

- Բայց տեսակետները կարծես չեն հատվում։ Ավելի ճիշտ՝ հատվում են միայն մեկ կետում, որ, այո, պետք է լուծել ճգնաժամը։ Ձեր կարծիքով, ո՞րն է ճանապարհը, պե՞տք է կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել։

- Ես միշտ ասել եմ, որ պատերազմը խելագարի գործ է, բայց անպատիվ խաղաղությունն էլ է խելագարի գործ։ Մենք իրավունք չունենք անպատիվ, ստորացած վիճակով, պայմաններով ու թելադրանքով որեւէ կերպ խաղաղություն կնքելու։ Խաղաղությունը չպետք է բացակայի մեր օրակարգից, բայց ինչպե՞ս․ սա է հարցը։

- Ի՞նչ եք կարծում՝ եպիսկոպոսները եւ կաթողիկոսարանը համերա՞շխ են, համակարծի՞ք են։

- Հիմնականում՝ այո։

Փաստորեն, եթե իրոք Ամենայն հայոց կաթողիկոսը համամիտ է Տեր-Պետրոսյանի հետ, որը պատահական չէ, որ Հանրայինի եթերում գովաբանում ու կոմպլիմենտներ էր ասում Վեհափառի հասցեին, ապա նկատենք, որ ակտիվ եպիսկոպոսները տրամագծորեն այլ կարծիքի են։ Ստացվում է, որ Գարեգին Բ-ն ոչ մեկի հետ անկեղծ չէ։ Առաջին նախագահին ցույց է տալիս, որ նրա կողքին է, եպիսկոպոսների առաջ այլ խաղ է տանում։ Իսկ եթե իսկապես նաեւ Փաշինյանի հետ է շփվում, ուրեմն գործ ունենք երկակի խաղի հետ։

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan