Ուկրաինան բանակցություններ չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան այժմ հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Նրա խոսքով՝ Կիեւը պատրաստ է բանակցությունների, բայց Ռուսաստանի ուրիշ նախագահի հետ։
«Մենք պատրաստ ենք երկխոսության Ռուսաստանի հետ, բայց արդեն Ռուսաստանի ուրիշ նախագահի հետ»,- ասել է Զելենսկին պետության ղեկավարի Telegram-ալիքում հրապարակված ուղերձում։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը հանրաքվեներ անցկացնի Ուկրաինայի հարավում, ապա կփակի ուկրաինական կողմի հետ բանակցությունների «ցանկացած հնարավորություն»։ Այս շաբաթ նա ընդգծել էր, որ Ուկրաինան խոսելու ոչինչ չի ունենա Վլադիմիր Պուտինի հետ, եթե Ռուսաստանը ճանաչի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեների արդյունքները։
Ռուսաստանի նախագահն այսօր համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր սուբյեկտների ընդգրկման վերաբերյալ։