Ինչու Հ1-ը չի ցուցադրում «Կյանք ու կռիվ» ֆիլմը
Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է, թե ինչու չի ցուցադրում «Կյանք ու կռիվ» ֆիլմը. «Հանրային հեռուստաընկերությունը, արձագանքելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի վերաբերյալ հարցումներին, թե ինչու ֆիլմի հեղինակային իրավունքներն ունենալով հանդերձ՝ այն չի ցուցադրում, հայտնում է. թեև ֆիլմը նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության պատվերով և միջոցներով, և ըստ տրամաբանության՝ հեղինակային իրավունքները պետք է պատկանեին Հանրայինին, փաստացի, տնօրինվում են այլ ընկերության կողմից:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն իրավական գործընթաց է սկսել՝ պարզելու ֆիլմի հեղինակային իրավունքներն այլ իրավատիրոջ փոխանցելու հանգամանքները, վերականգնելու իր իրավունքները, ինչպես նաև գնահատելու և փոխհատուցելու Ընկերությանը հասցված վնասը: Հանրայինն այս խնդրի առնչությամբ դիմում է պատրաստվում ուղղել ՀՀ պետական վերահսկողական ծառայություն»: