Պետդումային առաջարկել են բանակ ուղարկել նաև կալանավորներին
Բաշկիրիայի խորհրդարանը ներկայացրել է օրինագիծ, ըստ որի՝ առաջարկվում է դատապարտյալներին ևս զորակոչել և ուղարկել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին, գրել է ՌԻԱ Նովոստի-ն:
Օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են տարկետում տալ այդ անձանց՝ մարտական գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաև պատիժը մեղմելիս հաշվի առնել այդ հանգամանքը: