Ռուսաստանը չի ձգտում վերադարձնել ԽՍՀՄ-ը․ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում հետ բերել խորհրդային անցյալը։
«Չկա Խորհրդային Միություն: Անցյալը չի կարող վերադառնալ: Եվ դա Ռուսաստանին այսօր նույնպես պետք չէ: Մենք դրան չենք ձգտում»,- ասել է Պուտինը Կրեմլում հանրաքվեի արդյունքներին հաջորդած ելույթի ժամանակ:
«Սակայն չկա ավելի ուժեղ բան, քան միլիոնավոր մարդկանց վճռականությունը, ովքեր իրենց մշակույթով, հավատքով, ավանդույթներով, լեզվով իրենց համարում են Ռուսաստանի մաս»,- հավելել է նա։