Իտալիայի հեռացող կառավարությունը քննադատում է գազի գները նվազեցնելու Բեռլինի որոշումը
Իտալիայի հեռացող կառավարությունը քննադատել է 200 միլիարդ եվրոյի նոր պարտք վերցնելու միջոցով ներքին սպառողների համար գազի սակագինը սահմանափակելու Բեռլինի որոշումը։
«Մենք չենք կարող առանձնացվել ըստ մեր ֆինանսական վիճակի, մեզ սոլիդարություն է պետք»,- ասել է վարչապետ Մարիո Դրագին, փոխանցում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
«Եվրամիության անդամ ոչ մի երկիր չի կարող միայնակ գործելով երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ լուծումներ առաջարկել, եթե մենք չունենանք ընդհանուր ռազմավարություն, նույնիսկ՝ այն երկրները, որոնք պակաս խոցելի են թվում ֆինանսական տեսանկյունից»,- ասել է նա։
Քննադատությունը հնչել է Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման նախօրեին, որտեղ նրանք պատրաստվում են քննարկել էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի ուղիները։ Իտալիան, 14 այլ երկրների հետ միասին, ձգտում է գների սահմանափակում սահմանել ԵՄ բոլոր գազի ներկրման համար, ինչին Բեռլինը դեմ է՝ վախենալով, որ դա կվտանգի մատակարարումների անվտանգությունը:
«ԵՄ արձագանքը պետք է կրճատի տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար ծախսերը եւ խուսափի շուկայի խեղաթյուրումներից: Մենք պետք է մեզ որպես միասնական, վճռական դրսեւորենք, ինչպես աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Դրագին։
ԵՄ երկրների եւ կառավարությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը հաջորդ ուրբաթ Պրահայում կայանալիք գագաթաժողովին։