Քիմ Քարդաշյանը ներկայացրել է լոգարանի իր բետոնե հավաքածուն
ԱՄՆ-ում հայազգի ռեալիթիի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարել է տան աքսեսուարների իր շարքի մեկնարկի մասին, հաղորդում է Page Six-ը։
41-ամյա Քիմ Քարդաշյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես կայսրությունը և շուտով կներկայացնի լոգարանի աքսեսուարների հավաքածուն։ Ինքը՝ Քիմը հայտնել է, որ լոգարանի համար ապրանքների շարք ստեղծելու գաղափարն իր մոտ ծագել է իր Skkn by Kim ապրանքանիշի կոսմետիկայի վրա աշխատելիս։
Հավաքածուն կներառի բետոնից պատրաստված հինգ իր՝ աղբաման, զարդասեղան, անձեռոցիկի տուփ և երկու տարա: Քարդաշյանի ապրանքներով լոգարանի հագեցումը էժան չի լինի. հինգ կտորից բաղկացած հավաքածուն կարժենա 355 դոլար:
Համացանցում արդեն հասցրել են քննադատել Քիմի ապագա հավաքածուն։ «Շուտով՝ ամեն աղբավայրում», «Նույնը, ինչ Zara Home-ը, բայց երեք անգամ ավելի թանկ»,- գրել են բաժանորդները։