«Սիրո հորմոնը» կարող է վերականգնել սիրտը կաթվածից հետո
Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ օքսիտոցինը, որը հաճախ անվանում են «սիրո հորմոն», խթանում է սրտի ցողունային բջիջները։ Արդյունքները հրապարակված են Frontiers in Cell and Developmental Biology ամսագրում:
Նեյրոհորմոն օքսիտոցինը խթանում է կապվածան զգացողության ձևավորումը, լակտացիան և արգանդի կծկումները կանանց մոտ, ինչպես նաև սերմնաժայթքումը, սերմնաբջիջների տեղափոխումը և տեստոստերոնի արտադրությունը տղամարդկանց մոտ:
Գիտնականները ցույց են տվել, որ զեբրաձկան և մարդու բջիջներում օքսիտոցինը կատարում է մեկ այլ գործառույթ. այն խթանում է սրտի արտաքին շերտից (էպիկարդ) ստացված ցողունային բջիջների տեղափոխումը դեպի միջին շերտ (սրտամկան), և այնտեղ դրանք վերածվում են կարդիոմիոցիտների՝ մկանային բջիջների, որոնք պատասխանատու է սրտի կծկումների համար։
Սրտամկանի բջիջները սովորաբար մեծ քանակությամբ մահանում են սրտի կաթվածից հետո: Զեբրաձկան մոտ սիրտը կարող է վերականգնվել, եթե նույնիսկ հյուսվածքի մեկ քառորդը վնասված է: Հեղինակները պարզել են, որ հենց օքսիտոցինն է պատասխանատու այս ունակության համար։
Իսկ օքսիտոցինի արգելափակումը, ընդհակառակը, խանգարում է ինչպես ձկների, այնպես էլ մարդկանց սրտի բջիջների վերականգնմանը:
Գիտնականների հավաստմամբ՝ եթե օքսիտոցինը ցույց է տալիս իր արդյունավետությունը կենդանիների և մարդկանց օրգանիզմում, այն կարող է սկսել օգտագործվել սրտի կաթվածից հետո մարդկանց սրտի մկանների մասնակի վերականգնման համար: