Կաթողիկոսի և Տեր-Պետրոսյանի հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Արման Մուսինյան
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրել է.
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
Ինչ վերաբերում է «Լայֆ Երեւան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։