Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի պաշտպանության նախարարները բանակցություններ կվարեն
Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այս շաբաթվա վերջին եռակողմ բանակցություններ կվարեն Հավայիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յասուկաձու Համադան:
«Հոկտեմբերի 2-ին ես պլանավորում եմ այցելել Հավայի եւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար (Լլոյդ) Օսթինի եւ Ավստրալիայի պաշտպանության նախարար (Ռիչարդ) Մառլզի հետ»,- մեջբերում Է նրա խոսքը Kyodo գործակալությունը: Սպասվում Է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը եւ եռակողմ համագործակցության զարգացման հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: